Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եղբայրը բռնաբարել է քրոջը, իսկ կալանավորել են ամուսնուն

Եղբայրը բռնաբարել է քրոջը, իսկ կալանավորել են ամուսնուն
21.01.2013 | 14:14

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդեն մի շաբաթ ձերբակալված Արթուր Պետրոսյանը կարել է բերանը, հացադուլ է հայտարարել և պահանջում է վերականգնել արդարությունը: Իսկ արդարությունն այն է, որ կնոջ պատիվը փրկելու համար նրան կալանավորել են:

Մանկատան սան Մարիամին չորս տարեկանում մորաքույրն է վերցրել ու պահել: Տասնհինգ տարեկանում հանկարծ ինչ-որ տեղից հայտնվել է նրա եղբայրը և սկսել սեռական ոտնձգություններ թույլ տալ ու բռնաբարել քրոջը: Աղջիկը դեպքի մասին պատմել է մորաքրոջը, սակայն վերջինս չի հավատացել` նրան անվանելով «սրբապիղծ»: Արմանը (եղբորն այսպես են անվանում) Մարիամի կյանքում հայտնվում է նաև ամուսնանալուց հետո ու կրկին նույն մտադրությամբ: Մարիամի ամուսինը` Արթուրը, բռնացնելով եղբորը քրոջ հետ, ծեծում է Արմանին, որը խոստովանում է իր արարքը: Դեպքից հետո ոստիկանները ձերբակալում են Արթուրին, իսկ Արմանն ազատության մեջ է:
Մարիամի հավաստիացումներով, եղբայրը ոչ միայն ամեն անգամ բռնի ուժով տիրացել է իրեն, այլև ծեծել, սպառնացել, որ ոչ մեկին չպատմի: Ավելին, պատմելու դեպքում, նրան վստահեցրել է, թե այնպիսի բաներ կասի ամուսնուն, որ մի վայրկյան անգամ իրեն չեն պահի:
Արթուրի եղբայրն էլ մեզ պատմեց, որ հիմա իրենց գլխավոր պահանջն այն է, որ իրական մեղավորը ճաղավանդակի հետևում հայտնվի, ոչ թե իր եղբայրը, ով, ինչպես նման դեպքում բոլոր տղամարդիկ կվարվեին, փրկել է կնոջ պատիվը:
Հավելենք, որ Մարիամը քսանմեկ տարեկան է, ունի երկու երեխա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2519

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ